Երաժիշտ Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքում գրել է.
«Ցեղասպանության լավագույն պատասխաններից մեկը կլինի այն, որ հայ երիտասարդները գոնե մի քիչ շուտ ամուսնանան և շատ երեխաներ ունենան։ Ընտանիքների մեծ մասը 2 երեխայից ավել չի ուզում ունենալ։ Իհարկե երեխա պահելը թանկ է, բայց այլ երկրներում էլ էժան չէ։ Իսկ ի՞նչ ասել 25-30 տարեկան հազարավոր չամուսնացածների մասին, որ չգիտես ինչով են զբաղված. տղերքը վախում են առաջարկություն անեն, աղջիկները` վախում են համաձայնվեն։ Հետո՞։ Ու՞ր ենք հասնելու էս տեմպերով։ Թուրքական կամ քրդական որ բնակավայրը մտնում ես` ծովի չափ մանր երեխաներ ես տեսնում, 20-22 տարեկան չամուսնացած մարդ ուզես էլ չես գտնի, իսկ Հայաստանի 25-30 տարեկաննները դեռ մտատանջությունների մեջ են, ամուսնանա՜ն, չամուսնանա՜ն, ե՜րբ, ո՜նց, ո՜ւմ հետ, բա որ հանկա՜րծ… Տենց մտատանջություններով ու՞ր ենք հասնելու։ Մտատանջվելով երկիր չեն կառուցում։ Երկիր կառուցելու համար մի քիչ համարձակություն է պետք։ Իսկ մեր երիտասարդների զգալի մասը ավելի համարձակությամբ Թուրքիայի դրոշը կայրի, քան իր հավանած աղջկան առաջարկություն կանի կամ իր հավանած տղայի առաջարկությունը կընդունի»։