«Ուժեղն է հաղթում։ Թույլը վերանում, լքում է քաղաքական պատմության թատերաբեմը». Էդուարդ Աբրահամյան
Advertisement 1000 x 90

«Ուժեղն է հաղթում։ Թույլը վերանում, լքում է քաղաքական պատմության թատերաբեմը». Էդուարդ Աբրահամյան

Էդուարդ Աբրահամյանի հրապարակումը.

«Հայոց Ցեղասպանության փայլուն պատասխանը կլիներ իսկապես հզոր, տարածաշրջանում ինքնաբավ գործոն, տնտեսապես ամուր և բազմամիլիոն հայկական պետականությունը։ Ասել է թե իսկապես հավակնոտ Փոքր Տերություն (Small Power): Չնայած գրեթե վատնած տասնամյակների` հարյուր հազարավոր հայերի հեռացմանն ու ըստ էության ուծացմանը վերջին մոտ երեք տասնամյակի ընթացքում, դեռ ուշ չէ լրջանալու և համազգային տեսլականի դիսկուրս սկսելու համար` հիմնված ռազմավարական մտքի վրա։ Այդ ճանապարհին կարևոր ձեռքբերումներից մեկը նաև զոհի բարդույթից վերջնականապես դուրս գալը կլիներ։ Հայոց Ցեղասպանության մեջ մենք էլ մեր մեղքի բաժինն ունենք։ Վաղուց արդեն եկել է նաև այս հարցին առերեսվելու ժամանակը։ Այն մեր կոլեկտիվ ազգի սխալն ու ձախողումն էր, այդպես էլ քաղաքական գործոն չդառնալու ու օրակարգ չձևավորելու հետևանքը։ Ուժեղն է հաղթում։ Թույլը վերանում, լքում է քաղաքական պատմության թատերաբեմը։ Պետք է 104 տարի անց գիտակցենք ու շտկենք մեր փայ սխալը»։՛



Նման նյութեր