Լիլիթ Բլեյանը ֆեյսբուքում գրել է.
«Ծաղկաձորում «Գոլդեն փելես» հյուրանոցի «պետհանձնման» արտասովոր պրոցեդուրայի մասին միայն մի բան կարող եմ ասել. ներսում գործող կազինոյի մի քանի տասնյակ աշխատակիցներ մեկ օրում անգործ են մնացել։ «Գործընթացի համար ամենաքիչը մեկ ամիս կպահանջվի» ֆրազը այդ մարդկանց համար նշանակում է, որ ամենաքիչը մեկ ամիս նրանք զրկվում են ամենօրյա եկամտից, որով ապրում են։ Ընդ որում, քանի որ սա բոլորովին նոր վիճակ է, պարզ չէ՝ արդյո՞ք մի ամիս հետո նրանք կկարողանան վերադառնալ աշխատանքի, թե՞ սա մի երկար անորոշություն է, ու որտե՞ղ կկարողանան գործ գտնել, ինչպե՞ս հոգալ նախապես պլանավորած ծախսերը։ Շատ դժվար վիճակում են մարդիկ հայտնվել։ Ես գրում եմ կոնկրետ մարդկանց մասին, որոնց հետ խոսել եմ, որոնց կենցաղին ծանոթ եմ, ու որոնց խնդիրները հեչ «գլամուրային» չեն»։