«Ինչո՞ւ իրավապահ մարմինները չեն կասեցնում այդ փախուստները…»
Advertisement 1000 x 90

«Ինչո՞ւ իրավապահ մարմինները չեն կասեցնում այդ փախուստները…»

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իսկ ի՞նչ էր ակնկալում իշխանությունը: Որ քանի դեռ իրենք «սուպերօրինականության» շրջանակներում տասներկու ամիս իբրև թե ապացույցներ են հավաքում` Արամ Հարությունյանը, Միքայել Հարությունյանը, Ֆրանկլին Գոնզալեսը կամ Միհրան Պողոսյանը նստելու են Երևանում և սպասելու ձերբակալությա՞ն:

Իսկ ո՞ւմ մեղքն է, որ հանրության կողմից բազում խոշոր հանցանքների մեջ մեղադրվող անձինք ազատորեն և անարգել փախուստի են դիմում:

Իսկ ինչո՞ւ իրավապահ մարմինները չեն կասեցնում այդ փախուստները, այլ հետո ստիպված են լինում տանջալից, թանկարժեք և երկարատև ու կասկածելի ավարտով գործընթացներ սկսել` այլ երկրներից արտահանձնում մուրալով:

Այս կրկեսը իրո՞ք անմեղսունակ վարքագծի և գաղափարախոսության արդյունք է, թե՞ ինչ-որ ստվերային հաշվարկների կամ պայմանավորվածությունների:

Անհեթեթությունն այնքան աղաղակող է, որ դավադրությունների տեսություններն արմատականորեն մերժողներն անգամ սկսում են դրանց հավանականությունը դիտարկել»:

Իսկ ի՞նչ էր ակնկալում իշխանությունը: Որ քանի դեռ իրենք «սուպերօրինականության» շրջանակներում տասներկու ամիս իբրև թե…

Gepostet von Hayk A. Martirosyan am Mittwoch, 24. April 2019



Նման նյութեր