
Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքում գրել է.
«Շատերը` հիմնականում սփյուռքահայեր, գրում են հետևյալը:
Այսօր հիշատակի օր է, մեր մեծ պապն ու տատը փախան արևմտյան Հայաստանից, փրկվեցին կոտորածից և բնակություն հաստատեցին ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և այլն:
Հիմա հանեք «փրկվեցին կոտորածից» բառերը և արևմտյանը դարձրեք արևելյան և մենք կգանք մեր ժամանակներ: Եվ սա մի քանի տասնամյակ անց շարունակելու են գրել այլ սերունդներ:
Պատասխանատվություն ստանձնելու և գործելու փոխարեն ներկայի իշխանությունները շարունակում են նախորդների անպատասխանատու քաղաքականությունները և անհասկանալի «պահանջատիրություն» աղաղակում»: