Թող երդվեն Աստվածաշնչի վրա…
Advertisement 1000 x 90

Թող երդվեն Աստվածաշնչի վրա…

Երևի օրվա խորհուրդը ստիպեց գրեմ:

Թուրքեր, ցեղասպանություն, արտագաղթ, թալան, զոհեր, խեղված ճակատագրեր, չծնված երեխաներ, կորսված անուրջներ, այս բոլորի անունը մեկն է անարդարություն:

Հային ու թուրքին բաժանում է նաև կրոնը:

Թուրքը հավատացյալ է, իր կրոնի համար պատրաստ ամեն ինչի, ցեղասպանության մեջ մեծ դեր է խաղացել թուրքի կրոնը:

Հայը առաջին քրիստոնյա ազգն է, բայց այդքան էլ կապված չէ կրոնի հետ, խոսքով բոլորը, բայց հոգով քչերը:

Լավագույն ապացույցը այս 30 տարվա ՝ արտագաղթը, թալանը, զոհերը, խեղված ճակատագրերը, չծնված երեխաները,կորսված անուրջները և կրկին ինչպես ցեղասպանության ժամանակ այս բոլորը կազմակերպողը թուրք է,իսկ անունը անարդարություն:

Ընդունենք, որ քրիստոնյան այսքանը չէր անի, ուղղակի չէր կարա, հոգին կնդվզեր և մտքին ու սրտին կարգելեր:

Ավետարանը…

Ինձ համար դա գիրք չէ այլ Աստծո հետ հաղորդակցվելու միջոց:

Երդվել Ավետարանի վրա, դա նույնն է, որ երդվես Աստծո առաջ, նայելով նրա աչքերին:

Խաբել, ստել անհնար է, Աստված տեսնում է ամեն ինչ, նրան ալիբի, վկա, ապացույց պետք չէ:

Դատավորները, դատախազները, քննիչները, ոստիկանները, պաշտոնյաները՝ մարդիկ ովքեր ազդեցություն ունեն մարդկանց ճակատագրերի վրա:

Հայաստանի Հանրապետության անունից կայացնում են վճիռներ, որոշումներ, մինչ օրս անարդար, մինչ օրս կեղծված, մինչ օրս խեղում են մարդկանց ճակատագրերը, սպանում մարդանց անուրջները:

Ի՞նչ անել, ի՞նչպես շտկել իրավիճակը:

Մի միտք ունեմ, գուցէ շատերը կծիծաղեն,բայց հավանաբար օրն է այդպիսին, նույնիսկ ծիծաղելի լինելու սպառնալիքի տակ չասել չեմ կարող:

Թող քննիչը և դատախազը մարդուն մեղադրանք առաջադրելուց երդվեն ավետարանի վրա,որ իրենց որոշումը արդար է, ապացույցը կեղծված չէ, գործը պատվերով չէ և այլն:

Դատավորը դատավճիռը թող ոչ թե Հայաստանի Հանրապետության անունից կարդա, այլ Աստծո և ձեռքը դնելով Ավետարանի վրա երդվի, որ ամեն ինչ արդար է:

Թող մարդկանց ճակատագրերը որոշելուց նայեն Աստծո աչքերին:

Միգուցե դա սթափեցնի նրանց:

Միգուցե այդժամ կհասկանան, որ «մի դատիր որ չդատվես, ինչ դատով որ դատես, այդ դատով էլ կդատվես» պատգամը դատարկ խոսքեր չէ:

Ի՞նչ կարծիքի էք, գոնե այսպես կսթափվեն թե՞ ոչ:

Դե եթե չսթափվեն ապա ազգին մի ելք է մնում:

Ծնել նոր Սողոմոն Թեհլիրյաններ և իրականացնել նոր Նեմեսիս գործողություն, այս անգամ հայ երիտթուրքերի նկատմամբ:

Հավատացեք ինձ ժողովուրդ, այլ ելք չկա: Անհնար է արդեն, օրենքով պաշտպանված տականքների ձեռքերով խեղված ճակատագրեր, կորսված անուրջներ և անարդարություն տեսնելը:

Հեղափոխությունն էլ ցավոք չօգնեց:

Արտակ Գալստյան



Նման նյութեր