Լիլիթ Մինասյանը զենքով ԱԺ չի մտել և չի փորձել ՊՊԾ աշխատակիցների զգոնությունը. factor.am
Advertisement 1000 x 90

Լիլիթ Մինասյանը զենքով ԱԺ չի մտել և չի փորձել ՊՊԾ աշխատակիցների զգոնությունը. factor.am

Մամուլում հայտնված այն տեղեկությունները, որ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանը ՊՊԾ աշխատակիցների զգոնությունը ստուգելու համար փորձել է զենքով մտնել խորհրդարան, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Լիլիթ Մինասյանը:

«Նման բան չի եղել, բացարձակապես իրականությանը չի համապատասխանում»,- վստահեցրեց նա:

Անդրադառնալով մամուլում հրապարակված տեղեկությանը, որ այդ կերպ փորձել է ստուգել խորհրդարանի անվտանգության աշխատակիցների զգոնությունը, Լիլիթ Մինասյանն ասաց. «Երկուշաբթի օրվանից փոխեցին անցակետը, ինձ ասացին, որ Բաղրամյանի մուտքով մտնեմ: Որբաթ օրն ունեցել ենք քննարկում, որ անվտանգությունը տեխնիկական սպասարկման մուտքից տեղափոխեն Բաղրամյան: Այդ քննարկումների արդյունքում նման ասեկոսեներ են տարածվում»: Նարեկ Կիրակոսյան

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ factor.am