Razm.info մասնագիտացված կայքի համակարգող, ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Անցյալ տարի Երևանի 2800-ամյակին նվիրված տոնախմբությունների մի զգալի մասը չեղարկեցին, պատճառաբանելով, որ ստիպված են մինչև վերջին կոպեկը խնայել։ Թեպետ քաղաքի 2800-ամյակի կապակցությամբ կարելի էր բոմբ միջոցառումներ սարքել ու դեռ մի բան էլ լրացուցիչ փող բերել քաղաքի բյուջե։ Լավ, անցած պատմություն է, բայց հիշենք, որ հայտարարված պատճառը «գոնե մի փոքր գումար» խնայելն էր։
Լրիվ արհեստական, ներթայֆայական «քաղաքացու տոնի» համար հատկացվել է մոտ 260 հազար դոլար։ Իրականում մեծ գումար չէ, բայց դուք էիք ասում, որ միլիոն ծակ կա, որտեղ գումարները չեն հերիքում։
Հիմա տեսեք իշխանության կռուտիտը․ Էդուարդ Աղաջանյանը նշել է. «Այս գումարով մասշտաբային որևէ սոցիալական կարիք հնարավոր չէ լուծել»։ Ցանկացած գումար կարելի է տրոհել ավելի փոքր կտորների և մսխել՝ հայտարարելով «մասշտաբային խնդիրներ մե՛կ է, չես լուծի դրանով»։
Երկրորդը՝ մասշտաբային խնդիր, այո, չի կարելի լուծել, իսկ ո՞չ մասշտաբային։
Ինչպե՞ս եք այդ գումարը ծախսել։ Տվե՞լ եք ձեզ ծանոթ դիզայներական ինչ-որ դուքյանի, որ պաստառներ սարքի։ Տվե՞լ եք «ախպերական» տպարանի, որ դրանք տպի։ Ենթադրում եմ, որ մի քանի տասնյակ հազար էլ փուչիկ կառնեք։ Ուրի՞շ։
Ասեմ, գուցե ոչ մասշտաբային, բայց կարևոր ինչ կարելի էր անել․
• սահմանամերձ գոտում 3–4 մանկապարտեզ հիմնովին վերանորոգել, նաև լրացուցիչ պաշտպանել;
• Գյումրիում 7–8 ընտանիքի համար բնակարան գնել;
• քաղցկեղով հիվանդ 3–4 երեխա ուղարկել Գերմանիա բուժելու և այլն»: