
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վայ, Սոլովյովը «կենաց» ա ասել հայերի ցեղասպանության ճանաչման մասին: Մի ոգևորություն, մի ծափահարություններ: Իսկ նույն Սոլովյովը կարո՞ղ ա կենացների փոխարեն իր հաղորդումներից մեկում, օրինակ, անդրադառնա ռուս-թուրքական Մոսկվայի պայմանագրին, որը այլ բան չէ, քան հայերի ցեղասպանության փաստի վրա դրված կնիք: Թե կանդրադառնա և նույն կենացները կասի հայերի մասին, էդ ժամանակ կարելի է Երևանում նույնիսկ մի փողոց կամ հրապարակ անվանակոչել Սոլովյովի պատվին, թե չէ՝ մենք առաջիններից մեկն ենք, որ ճանաչել ենք: Դուք առաջիններից մեկն եք, որ կնքել եք ցեղասպանությունն ու մինչև հիմա հավատարիմ եք էդ կնիքին»: