
Իրավապահները պարզում են կատարվածի հանգամանքները։
Հոգեբուժական ազգային կենտրոնի աշխատակիցը վնասվածքներով դիմել է հիվանդանոց։
Մեր տեղեկություններով՝ ապրիլի լույս 26-ի գիշերն Ավան վարչական շրջանում գտնվող հոգեբուժական ազգային կենտրոնի վիճաբանություն է տեղի ունեցել։ Կենտրոնի աշխատակիցներից մեկը գլխի շրջանում վնասվածք է ստացել ու բուժօգնության դիմել։
Նախնական վարկածով՝ հոգեբուժական ազգային կենտրոնում բուժվող հիվանդներից մեկը վիճել է հիվանդապահի հետ և աթոռով հարվածել նրա գլխին։ Իրավապահները պարզում են կատարվածի հանգամանքները։