Twitter-ի օգտատերերին զարմացրել է Instagram-ը թերթող կապիկի տեսագրությունը (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Twitter-ի օգտատերերին զարմացրել է Instagram-ը թերթող կապիկի տեսագրությունը

Twitter-ի օգտատերերին զարմացրել է այն տեսագրությունը, որտեղ կապիկը սմարթֆոնի վրա հետաքրքրությամբ թերթում է Instagram-ում զետեղված հրապարակումները: Շատերն իրենց մեկնաբանություններում նշել են ապշեցուցիչ նմանությունը մարդուն եւ դա համարել են էվոլյուցիայի տեսության ճշմարտացիության ևս մեկ ապացույցը:

Սկզբնապես տեսանյութը հրապարակվել էր Reddit-ում, բայց վիրուսային է դարձել արդեն Twitter-ում հայտնվելուց հետո: Հոլովակը հավաքել է 1 միլիոնից ավելի դիտում: Տեսանյութում կապիկը բավականին վստահ սմարթֆոնի վրա «ղեկավարում է» հավելվածը՝ սեղմում է լուսանկարների վրա և տեսագրությունները դիտում պրոֆիլներում: Կապիկները բավականին հաճախ են ցանցի օգտատերերին զարմացնում իրենց «մարդկային արարքներով»: Գիտական դասակարգման համաձայն, մարդիկ մեկ ենթաընտանիք են կազմում առանձին մարդակերպ կապիկների հետ: