«Կարծում եմ նախորդ 4 ամիսները բավարար էին իրավիճակին տիրապետելու, ու հետևյալ հարցերին հրապարակավ պատասխանելու համար». Երվանդ Վարոսյան
Advertisement 1000 x 90

«Կարծում եմ նախորդ 4 ամիսները բավարար էին իրավիճակին տիրապետելու, ու հետևյալ հարցերին հրապարակավ պատասխանելու համար». Երվանդ Վարոսյան

Հարգելի պարոն Ruben Melikyan, ուրախությամբ տեղեկացանք, որ 2019 թվականի հունվարից ՀՀ փաստաբանների պալատի կողմից նշանակվել եք «Փաստաբանական դպրոց» հիմնադրամի կառավարման խորհրդի անդամ։
Կարծում եմ նախորդ 4 ամիսները բավարար էին իրավիճակին տիրապետելու, ու հետևյալ հարցերին հրապարակավ պատասխանելու համար։

1. որոնք են հիմնադրամ ուսման նպատակով ընդունվող ունկնդիրների քանակը որոշելու հիմքերը, արդյոք կատարվում են ուսումնասիրություններ պարզելու համար.
ա/ նախորդ տարիներին սովորած ունկնդիրներն արդյոք ապահովված են աշխատանքով, թե ոչ,
բ/ իրավաբանական ծառայությունների մատուցման շուկան ինչքան նոր փաստաբանի կարիք ունի:
2. Ինչ չափորոշիչներով է որոշվում դպրոցի ունկնդիրների կողմից որպես ուսման վճար սահմանված գումարը (600.000 ՀՀ դրամ):
3. Արդյոք արդարացված եք համարում դպրոցի աշխատակազմի քանակը, արդյոք չունեք տեղեկություններ այն մասին, որ դպրոցի աշխատակիցների մի մասը միաժամանակ զբաղվում է նաև իրավաբանական ծառայությունների մատուցմամբ:
4. Արդյոք հիմնավոր եք համարում այն, թե դպրոցին անհրաժեշտ է ծառայողական ավտոմեքենա (նաև վարորդի հաստիք), և անհրաժեշտ է դպրոցի ունկնդիրների վճարած վարձավճարներից գոյացած գումարներով ձեռք բերել ավտոմեքենան ու վճարել վարորդի աշխատավարձը: Ունեք արդյոք տեղեկություններ այն մասին, որ այդ ավտոմեքենան օգտագործվում է տնօրենի կողմից իբրև ծառայողական ավտոմեքենա։
5. Ինչ չափորոշիչներով է իրականացվում դպրոցում դասավանդող դասախոսների ընտրությունը և կոնկրետ ում կողմից։ Արդյոք քննարկումներ ունեցել եք դպրոցի ունկնդիրների հետ պարզելու համար ուսման պրոցեսի հետ կապված նրանց դիտողություններն ունկնդրելու համար, ինչ հետևությունների եք եկել ու ինչ քայլեր եք ձեռնարկել նրանց դիտողությունների արդյունքում փոփոխություններ կատարելու համար։
6. Համարում եք արդյոք, թե դպրոցը բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող ունկնդիրներին տալիս է լրացուցիչ գիտելիք կամ ապագա աշխատանքում անհրաժեշտ հմտություններ, թե ոչ։
7. Արդյոք որակյալ եք համարում դպրոցի կողմից փաստաբանների համար կազմակերպվող վերապատրաստման դասընթացների մակարդակը, այդ ուղղությամբ ինչ անելիք եք տեսնում, ինչ ժամկետներում։

Կանխավ շնորհակալ եմ

Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր