Դանիել Իոնիսյանը ֆեյսբուքում գրել է.
«Վարչապետ Փաշինյանը այսօր խոսելով Չեխիայից «Գոնսալեսի» արտահանձնման մասին հիշատակել է նաև Չեխիայի կողմից պահանջվող ու Հայաստանում գտնվող «Զապ» մականվամբ հայտնի «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանին (չտալով վերջինիս անունը):
Չեխիայում 22 տարվա ազատազրկման դատապատրված Սողոյանին քրեական պատասխանատվության կանչման համար կա երկու ճանապարհ՝
Ա) Չեխիայի հետ սեփական քաղաքացուն արտահանձնման միջպետական պայմանագիր կնքել,
Բ) Ստանալ գործի նյութերը և Հայաստանում քննել այդ գործը:
Առաջին սցենարը իրատեսական չի, երկրորդ սցենարին, որքան հասկանում եմ, դեմ է չեխական կողմը: Ըստ այդ, հավանաբար, Զապը դեռևս երկար է մնալու Հայաստանում ու ազատության մեջ:
Հ.Գ. Հուսանք, որ Չեխիայում մեր «Գոնսալեսի» արտահանձնումը չեն պայմանավորի Զապի գործով»: