Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքում գրել.
«Փաշինյանի 50,140 աշխատատեղի մասին, ինչպես ինքը ընթացքում ասեց, դա հեղափոխության շնորհքն է, ոչ թե Կառավարության գործունեության: Եվ ինչպես ինքը նշեց, սա ձեռնարկութունների կողմից հրապարակած թվերն են, այսինքն մարդիկ վստահություն են փորձում դրսևորել և ներկայացնել իրական աշխատատեղերի թիվը:
Հետևաբար սա աճ չի կարող ներկայացվել, այլ ստվերից դուրս գալ պետք է դիտարկվի, ինչը կնշանակի հարկերի հավաքագրման առումով սա ազդեցություն կունենա, սակայն ոչ տնտեսության, քանի որ այս մարդիկ արդեն տնտեսության ակտիվ գործոն էին ուղղակի ստվերում էին գտնվում:
Այստեղ մեկ այլ կարևոր հարց կա, որ այս գրառման բուն նպատակն է: Կհիշե՞ք, համահարթ եկամտային հարկի ներմուծումը ինչո՞վ են հիմնավորում: Այո, Կառավարության բերած հիմնավորումներից մեկը, եթե ոչ գլխավորը ստվերում գտնվող աշխատատեղերի կրճատումն է: Արդեն վեց ամիս է, ինչ պնդում եմ և շարունակում եմ ասել, որ չկա ուղղակի պատճառահետևանքային կապ աշխատողների ստվերում գտնվելու և եկամտային հարկի դրույքի միջև: Ստվերը վատ վարչարարության արդյունք է: Կառավարությունը հակառակում իր պնդումների հիմնավորումներ այդպես էլ չներկայացրեց:
Ստացվում է ինչ, շուրջ 50,000 աշխատատեղ ստվերից դուրս է եկել, սակայն եկամտային հարկի համահարթ դրույքը դեռ ներդրված չէ:
Ի՞նչ է ստացվում, համահարթը աշխատատեղերը ստվերից հանելու հիմնավորումը կամ շինծու է կամ մտացածին կամ անգրագիտության արդյունք: Սրանով հանդերձ Կառավարությունը դեռ հետ չի կանգնել համահարթ եկամտային հարկման համակարգ ներդնելուց: Այս կառավարությունը անպատասխանատու գործելաոճի և անարդյունավետ պետական մեքենայի վառ դրսևորում է: Եվ այս մեքենան մեզ հեռու չի տանելու»: