Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքն ամբողջությամբ հիմնավորված է տարբեր մարդկանց ցուցմունքներով, կատարված առերեսումներով. Արթուր Վանեցյան (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքն ամբողջությամբ հիմնավորված է տարբեր մարդկանց ցուցմունքներով, կատարված առերեսումներով. Արթուր Վանեցյան

2018-ի ապրիլի իրադարձություններից հետո Հայաստանում որևէ գործ չի «կարվել»:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի գործին:

Դիտարկմանը, թե ԱԱԾ-ին մեղադրում են «գործը» կարելու մեջ, Արթուր Վանեցյանն ասաց. «2018-ի ապրիլից հետո որևէ գործ կարելու, սարքելու և այլ դեպքեր չեն եղել, մենք բոլորս կառուցում ենք իրավական պետություն և ԱԱԾ-ն այդ գործում ունի իր առանցքային դերակատարությունը: Այն մեղադրանքը, որն առաջադրվել է Դավիթ Սանասարյանին, այս պահին ամբողջությամբ հիմնավորված է տարբեր մարդկանց ցուցմունքներով, կատարված առերեսումներով, բայց չխախտելով պարոն Սանասարյանի անմեղության կանխավարկածը՝ հորդորում եմ բոլորին մի քիչ համբերել, երբ գործը կուղարկվի դատարան, և այնտեղ բոլորը հնարավորություն կունենան ծանոթանալու բոլոր այն ապացույցներին, որոնք ձեռք են բերվել քրեական գործի նախաքննության ընթացքում, և հանրությունը, լրագրողները կգնահատեն այդ ապացույցների իսկությունը»,-ասաց Արթուր Վանեցյանը:

Հարցին, թե այդ գործով ինչու բոլոր կալանավորվածներն ազատ արձակվեցին կալանքից, տպավորություն է, որ դա պայմանավորված էր նրանց ցուցմունքներով, Արթուր Վանեցյանն ասաց, որ ինքը ենթադրել է, որ նման շահարկումներ լինելու են, դրա համար խնդրել է, որ մամուլի ծառայությունը հանդես գա հայտարարությամբ՝ ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտի քննիչը և գործը հսկող դատախազը բողոքարկել են որոշումը Սամվել Ադյանի կալանքի ժամկետը չերկարացնելու վերաբերյալ:

tert.am