Դանիել Իոնիսյանը ֆեյսբուքում գրել է.
«ԱԱԾ տնօրեն Վանեցյանը ընդունում է, որ Դավիթ Սանասարյանի դեմ իրենց ունեցածը սահմանափակվում է ցուցմունքներով ու առերեսումներով:
Այսինքն, որևէ փաստաթուղթ կամ այլ ապացույց չկա:
Բայց ես ուզում եմ հարց տալ. Եթե վաղը պարզվի, որ այդ ցուցմունքները ձեռք են բերվել շանտաժով ու առևտրով, դրա պատասխանատվությունը կրել է Արթուր Վանեցյանը, թե՞ մեղքը գցելու են ԱԱԾ «անբարեխիղճ» ծառայողների վրա»: