«Թուրքական բանակը հրթիռակոծել է Իրաքայան Քրդստանի Գելեյ Բասկի գյուղի լեռները». Կարեն Հովհաննիսյան
Advertisement 1000 x 90

«Թուրքական բանակը հրթիռակոծել է Իրաքայան Քրդստանի Գելեյ Բասկի գյուղի լեռները». Կարեն Հովհաննիսյան

Քրդագետ, ռազմական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր առավոտյան թուրքական բանակը հրթիռակոծել է Իրաքյան Քրդստանի Դոհուկ նահանգի Դոսկի քաղաքից 32 կմ հեռավորության վրա գտնվող Գելեյ Բասկի գյուղի լեռները: Թուրքական կողմը հայտնել է, որ նախօրեին այդ լեռներից հարվածներ է ստացել թուրքական բանակը, որի հետևանքով թուրքական կողմը կրել է վնասներ: Գյուղի բնակիչները պնդում են, որ Թուրքիան ստահոդ լուրեր է տարածում, քանի որ այդ լեռներում ոչ մի զինյալ չկա, և երբեք այդ կողմերում կրակոցների ձայներ չեն լսել»:



Նման նյութեր