Լեզվաբան, բանասիրական գիտությունների թեկնածու Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Պեկինում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային համաժողովը ընթացավ, Նազարբաևն այնտեղ առաջարկեց շահավետ գլոբալ ինտեգրացում, Եվրամիության միանալը ԵԱՏՄ-ի և Նոր մետաքսի ճանապարհի չինական նախաձեռնությանը, այսինքն՝ եվրասիական մայրցամաքում բազմակողմ առևտրային ու ներդրումային ծրագրեր քննարկվեցին 37 պետությունների ու մի շարք միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ: Անգամ Պուտինն ու Ալիևը հանդիպեցին, իսկ մենք որտե՞ղ ենք, ցավոք, Հայաստանը նոր մետաքսի այս ճանապարհից կարծես դուրս է մնում, պատճառները մեր արտաքին քաղաքական գերատեսչությունում պա՞րզ են արդյոք…»: