«Նոր կարդացի հետևյալ լուրը. «Անդրադառնալով ուսման վարձերի հարցին՝ Լենա Նազարյանը տեղեկացրել է, որ «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջիկայում խորհրդարան կներկայացվի մի նախաձեռնություն, ըստ որի՝ աշխատող ուսանողի աշխատավարձի եկամտահարկը կուղղվի ուսման վարձի վճարմանը»:
Հարգելի պատգամավորներ։ Խնդրում եմ մասնագետների հետ քննարկումներ արեք։ Կրթության ոլորտում կողմնակի էֆեկտներն ավելի շատ են, քան ուղիղ հետևանքները։ Առաջին հայացքից բարի այս մտադրությունը բազում ռիսկեր ունի։ Կրթության ոլորտում կայացված որոշումների մեծ մասը անշրջելի են։ Դրա համար լավ կշռադատեք»։
Սերոբ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից