«ՀՀհպարտ քաղաքացի։ Փողոցները փակ, սիրտդ՝ միշտ բաց»
Advertisement 1000 x 90

«ՀՀհպարտ քաղաքացի։ Փողոցները փակ, սիրտդ՝ միշտ բաց»

Վազգեն Սաղաթելյանի հրապարակումը.

«Շնորհավորում եմ բոլոր ՀՀհպարտ քաղաքացիներին այս հրաշալի տոնի կապակցությամբ։

Արդեն շուրջ մեկ տարի է, մենք ապրում ենք լիովին նոր Հայաստանում։ Մեկ տարի է, երկրում չկա համակարգային կոռուպցիա, չկան օլիգարխներ, չկա աշխատանքի ընդունվելու բարեկամական/ախպերական սկզբունք։ Այս մեկ տարում մեզ հաջողվեց զգալիորեն բարելավել երկրի տնտեսական վիճակը, լուրջ պայքար մղել ստվերային տնտեսության դեմ և փաստացի գրանցել տնտեսության անվիճարկելի թռիչքաձև աճ։ Մեր քաղաքացին այլևս չի կիսում քրտինքով վաստակած իր եկամուտը և ոչ մի անձի հետ։ Նա այլևս չի դառնում ամեն քայլափոխին տեղադրված կամեռաների ու ամեն մետրին գծած կարմիր գծերի զոհ՝ մենք վերացրեցինք դրանք և տվեցինք ազատություն մեր քաղաքացիներին։ Մեծ ուրախություն է նաև ֆիքսել աննախադեպ մասշտաբների հայրենադարձությունն ու մեր երկիր ուղղված հարյուրավոր միլիոն դոլլարների ներդրումները։ Ես անպայման ուզում եմ առանձնակի շնորհավորել իհարկե մեր արցախյան հայերենակիցներին, չէ որ իրենց համար սա նույնքան կարևոր տոն է։ Բանակցությունների լիիրավ անդամ Արցախը շնորհիվ մեր նոր պայմանավորվածությունների խաղաղ է ինչպես երբեք։

Տոնդ շնորհավո՛ր, ՀՀհպարտ քաղաքացի։ Փողոցները փակ, սիրտդ՝ միշտ բաց»:



Նման նյութեր