
Երեկ մի շարք լրատվամիջոցներ, հղում անելով ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանին, լուրեր էին տարածել, որ ՌԴ դատարանը բավարարել է Միհրան Պողոսյանին արտահանձնելու միջնորդությունը: Անդրադառնալով այս հարցին՝ Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում հերքել է տեղեկատվությունը. «Հարգելի լրատվամիջոցներ, խնդրում եմ ուշադիր ընթերցել ապրիլի 23֊ի իմ ստատուսը և հղում կատարելու դեպքում մեջբերում անել բառացի։ Այնտեղ խոսվում է էքստրադիցիայի հարցը քննարկելու նպատակով ՌԴ դատարանի կողմից Միհրան Պողոսյանին 40 օրով կալանքի տակ վերցնելու միջնորդությունը բավարարելու մասին։ Այս խնդրի առնչությամբ դրանից հետո որևէ այլ տեղեկատվություն իմ կողմից չի տրվել»,- գրել է նա։