
Բոլոր քաղաքացիները, որոնք փողոցում խորոված անելու գաղափար ունեն, թող չկաշկանդվեն, նույնիսկ ես էի ուզում անել, բայց գիտեք, որ սահմանափակումներ կան։ Այս մասին այսօր քաղաքում շրջելու ժամանակ ասաց վարչապետը, երբ Մաշտոցի պողոտայում հանդիպեց խորոված պատրաստող քաղաքացիների։