«Արդյոք ես իրավունք ունե՞մ աչք փակել սվետաֆորի կարմիրի վրա, քշել հետիոտների վրա». Արմեն Մինասյան
Advertisement 1000 x 90

«Արդյոք ես իրավունք ունե՞մ աչք փակել սվետաֆորի կարմիրի վրա, քշել հետիոտների վրա». Արմեն Մինասյան

Արմեն Մինասյանի հրապարակումը.

Հիշում եք, որ փողոցը նախատեսված նպատակից դուրս գործածելու համար էն սուտՆիկոլականների ու մի քանի նիկոլականների նկատմամբ վարչական տուգանք կիրառվեց։ Դե էն, որ տարել էին քաղմաս։

Ասածս էն ա, որ էտ հոդվածը վերաբերում ա հատկապես փողոցում խորոված անելուն։

էսօր փողոցում խորոված անելը վարչական տույժ ու տուգանք չի առաջացնում։ Որովհետև քաղաքացու օրն ա։

Հիմա հարցս։

Եթե քաղաքացու օրվա առթիվ Վարչական իրավախախտումների մասին օրենսգիրքը դադարում է գործել, արդյոք ես իրավունք ունե՞մ աչք փակել սվետաֆորի կարմիրի վրա, քշել հետիոտների վրա ու այդպիսով հանել մնացած 364 օրվա ընթացքում կուտակած մուռս։



Նման նյութեր