Լիկա Թումանյանի հրապարակումը.
««Կրակոցները զգալիորեն պակասել են, հրադադարի ռեժիմի խախտումները շեշտակի նվազել են, սահմանային իրավիճակը հանգիստ է»։ Սա այն է, ինչ մեզ վերջերս հաճախ են ասում։
Իսկ հիմա տեսեք, թե ինչ է կատարվում իրականում.
Արցախի Պաշտպանության բանակի մամլո ծառայությունը մտահոգիչ հաղորդագրություն է հրապարակել։
Արձանագրվել է թշնամու ակտիվության նկատելի աճ։
Ըստ հաղորդագրության՝ ապրիլի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ ͟ ͟͟͟3͟0͟0͟ ͟͟͟ա͟͟͟ն͟͟͟գ͟͟͟ա͟͟͟մ͟͟͟ ,որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ͟ ͟͟͟ա͟͟͟վ͟͟͟ե͟͟͟լ͟͟͟ի͟͟͟ ͟͟͟ք͟͟͟ա͟͟͟ն͟͟͟ ͟͟͟3͟7͟0͟0͟ ͟կ͟͟͟ր͟͟͟ա͟͟͟կ͟͟͟ո͟͟͟ց͟͟͟:͟͟
Համեմատության կարգով՝
– դեկտեմբերի 30-ից հունվարի 5-ը՝ 125 անգամ / 1000 կրակոց
– հունվարի 6-ից 12-ը՝ 170 անգամ / 1100 կրակոց
– հունվարի 13-ից 19-ը՝ 180 անգամ / 1300 կրակոց
– հունվարի 20-ից 26-ը՝ 250 անգամ / 2500 կրակոց
– հունվարի 27-ից փետրվարի 2-ը՝ 200 անգամ / 1300 կրակոց
– փետրվարի 3-ից 9-ը՝ 300 անգամ / 2000 կրակոց
– փետրվարի 10-ից 16-ը՝ 220 անգամ / 1700 կրակոց
– փետրվարի 17-ից 23-ը՝ 150 անգամ / 1500 կրակոց
– փետրվարի 24-ից մարտի 2-ը՝ 200 անգամ / 3000 կրակոց
– մարտի 3-ից 9-ը՝ 300 անգամ / 2300 կրակոց
– մարտի 9-ից 16-ը՝ 250 անգամ / 3000 կրակոց
– մարտի 17-ից 23-ը՝ 180 անգամ / 1900 կրակոց
– մարտի 24-ից 30-ը՝ 170 անգամ / 1000 կրակոց
– մարտի 31-ից ապրիլի 6-ը՝ 250 անգամ / 2500 կրակոց
– ապրիլի 7-ից 13-ը՝ 230 անգամ / 2000 կրակոց
– ապրիլի 14-ից 20-ը՝ 250 անգամ / 2200 կրակոց
Փաստացի 2019 թվականի կտրվածքով նման քանակի խախտումներ արձանագրվել են փետրվար և մարտ ամիսների առաջին շաբաթներին, իսկ կրակոցների քանակն ավելացել է ավելի քան 700-ով։
Նման ակտիվություն վերջին անգամ արձանագրվել է 1 տարի առաջ, 2018թ ապրիլի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում ՝ 400 խախտում / 4000 կրակոց։
Սրա հետ մեկտեղ ակտիվություն է նկատվել նաև տեղեկատվական դաշտում։ Բացի մշտապես տարածվող նույնաբովանդակ կեղծ տեղեկությունների՝ ապրիլի 24-ին և 25-ին, Ադրբեջանի ՊՆ տակ աշխատող կայքերն ապատեղեկատվություններ են տարածել, թե իբր մեր զինված ուժերը գնդակոծել են Աղդամի շրջանի Չիրաղլը գյուղի խաղաղ բնակիչներին։
Այս շաբաթ Ադրբեջանի զինուժն առաջնագծին մոտ տեղակայված զորավարժարաններից մեկում տանկերի և այլ զինտեխնիկայի կիրառմամբ մարտական կրակով վարժանքներ են անցկացրել, ինչպես նաև ռազմաօդային ուժերի ավիաբազաներից մեկում նոր միացյալ հրամանատարական կետ են բացել։
Տեղեկատվության հավաքագրման ու տեղադրման համար շնորհակալ եմ Alen Ghulyanին։
Պատրաստվենք «խաղաղության»»