
Քրդագետ, ռազմական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հաճախ են ինձ հարցնում, թե արդյո՞ք հնարավոր է Արևմտյան Հայաստանը վերադարձնել Հային: Դրական պատասխանից շատերը զարմանում են, ու հաջորդ հարցն է հնչում. այդ ինչպե՞ս, մեր բանակը , նրանց թվաքանակը…
Պատասխանս պարզ է ու հստակ: Մենք Արևմտյան Հայաստանը պետք է վերադարձնենք Հային բացառապես քաղաքական ճանապարհով: Շատ կուզեի Թուրքիայում բնակվող հայերը, այս ու այն կուսակցության շարքերը համլրելու փոխարեն, ստեղծեն կուսակցություն, որը կլինի հայամետ…: Թուրքիայի օրենքներն այսօր դա թույլ են տալիս: Իսկ երբ ինքնուրույն մասնակից լինի հայը Թուրքիայի ներքին քաղաքական կյանքին, այ այդ ժամանակ ամեն ինչ էլ հնարավոր է լինի»: