«Ներեցեք, բայց պատվիրված գործը պոզով-պոչով չի լինում». Դանիել Իոաննիսյանը՝ Դավիթ Սանասարյանի գործի մասին
Advertisement 1000 x 90

«Ներեցեք, բայց պատվիրված գործը պոզով-պոչով չի լինում». Դանիել Իոաննիսյանը՝ Դավիթ Սանասարյանի գործի մասին

Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դատախազությունը երեկ արդեն փաստեց, որ Դավիթ Սանասարյանի ենթականերն իրոք հանցագործություններ են բացահայտել հեմոդիալեզի գնումների ոլորտում (այդ առթիվ քր.գործ է հարուցվել):

Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ ԱԱԾ-ն, Դավիթի ու իր ենթակաների դեմ գործ հարուցելով, Դավիթենց կողմից կոռուպցիոն հանցագործություն բացահայտելը որակում է «պաշտոնեական լիազորությունների չարաշահում»:

Ավելին, ԱԱԾ տնօրեն Վանեցյանը քննիչի և դատախազի փոխարեն, նախաքննությունը չավարտված, երեկ արդեն հայտարարեց, որ Դավիթ Սանասարյանի և իր ենթակաների դեմ գործը գնալու է դատարան:

Այսինքն, Վանեցյանը հնարավոր չի համարում, որ այս գործով կարող են այնպիսի զարգացումներ լինել, որ քննիչը կամ դատախազը որոշեն գործը դատարան չուղարկել:

Ներեցեք, բայց պատվիրված գործը պոզով-պոչով չի լինում»:

Դատախազությունը երեկ արդեն փաստեց, որ Դավիթ Սանասարյանի ենթականերն իրոք հանցագործություններ են բացահայտել հեմոդիալեզի…

Gepostet von Daniel Ioannisyan am Samstag, 27. April 2019



Նման նյութեր