
Դանիել Իոնիսյանը ֆեյսբուքում գրել է.
«Դատախազությունը երեկ արդեն փաստեց, որ Դավիթ Սանասարյանի ենթականերն իրոք հանցագործություններ են բացահայտել հեմոդիալեզի գնումների ոլորտում (այդ առթիվ քր.գործ է հարուցվել):
Այսինքն կարող ենք արձանագրել, որ ԱԱԾ-ն, Դավիթի ու իր ենթակաների դեմ գործ հարուցելով, Դավիթենց կողմից կոռուպցիոն հանցագործություն բացահայտելը որակում է «պաշտոնեական լիազորությունների չարաշահում»:
Ավելին, ԱԱԾ տնօրեն Վանեցյանը քննիչի և դատախազի փոխարեն, նախաքննությունը չավարտված, երեկ արդեն հայտարարեց, որ Դավիթ Սանասարյանի և իր ենթակաների դեմ գործը գնալու է դատարան:
Այսինքն, Վանեցյանը հնարավոր չի համարում, որ այս գործով կարող են այնպիսի զարգացումներ լինել, որ քննիչը կամ դատախազը որոշեն գործը դատարան չուղարկել:
Ներեցեք, բայց պատվիրված գործը պոզով-պոչով չի լինում»: