Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքում գրել է.
«Ժողովուրդ, խնդրում եմ ինտրիգ չփնտրել, բայց մի՞թե նա էր քաղաքացու տոնի խորհուրդը, որ մարդիկ իրենց անձնական միջոցների հաշվին փողոցում խորոված սարքեն ու ծխախեղդ նկարվեն:
Բա չէր կարելի՞ տոնի առթիվ մի քանի վաստակաշատ մարդու քաղաքակիրթ պայմաններում, օրինակ՝ Պատվավոր քաղաքացու կոչում շնորհել կամ, ասենք՝ մի քանի մեծանուն գիտնականի կամ արվեստագետի հրապարակային պատվել…
Էտ ու՞ր հասանք, որ քաղաքացու տոնն իմաստավորում ենք փողոցային խորովածի բույրով…
Սա է՞ նոր Հայաստանը…
Բա 124 միլիոնը, բա հպարտությունը, բա քաղաքի մաքրությունը…»: