Երաժշտությունը կարելի է ներբեռնվել ներքին հիշողության մեջ՝ օգտագործելով ականջակալները՝ որպես լիարժեք փլեյեր:
Indiegogo քրաուդֆանդինգային հարթակում հաճախ են հանդիպում անլար ականջակալների տարբերակներ: Արդեն կան շատ հետաքրքիր մոդելներ, բայց դրանք անկախ ձայնային որակից, ինքնավարության կամ օգտագործման հարմարավետությունից, բոլորն էլ կախված են սմարթֆոնից: Sportfy-ը բացառություն է, քանի որ այս ականջակալները կարող են աշխատել առանց Bluetooth-ի:
Sportfy-ն ունի 4 ԳԲ ներքին հիշողություն, որը թույլ է տալիս բեռնել Ձեր սիրած երաժշտությունը` օֆլայն ռեժիմում լսելու համար: Պարզապես միացրեք ականջակալների պատյանը Ձեր անձնական համակարգչին և պատճենեք նախընտրած ֆայլերը:
Ականջակալների արտաքին մակերևույթի վրա երաժշտության ընթացքը վերահսկելու համար կան երկու կոճակներ: Դրանց վրա սեղմելով՝ կարելի է փոխել երգերը և կարգավորել ձայնը:
Ներքին հիշողության առկայությունը չի զրկում ականջակալները սմարթֆոնով աշխատելու հնարավորությունից: Դուք կարող եք ականջակալները կապել Ձեր սարքին Bluetooth 5.0 միջոցով և լսել երաժշտություն ցանցից, կամ էլ՝ հաղորդակցվել ականջակալի ռեժիմում: Ձայնային հաղորդակցության ժամանակ գործում են երկու ականջակալներն էլ: Կա աղմուկի նվազեցման տեխնոլոգիա:
Առանց պատյանի ականջակալները կարող են աշխատել 5 ժամ՝ առանց կանգնելու: Պատյանով ականջակալները կարող են աշխատել 50 ժամ: 10 րոպե լիցքավորումը բավական կլինի մեկ ժամ երաժշտություն լսելու համար:
Sportfy-ը IP67-ի ձևաչափով պաշտպանված է խոնավությունից և փոշուց, ինչը ականջակալները դարձնում են իդեալական տարբերակ լողորդների համար: Ի վերջո, սովորական TWS-ականջակալներ, որոնք ջրից պաշտպանված են, ջրում չեն կարող օգտագործվել, քանի որ Bluetooth-ի ազդանշանը չի ներթափանցում ջուրը: Sportfy-ի դեպքում սա կարևոր չէ, քանի որ դուք կարող եք անմիջապես երաժշտությունը միացնել ներկառուցված հիշողության միջից:
Սիրարփի Աղաբաբյան