Հովհաննես Ավետիսյան. «Բոլոր կարող և գրագետ մարդիկ պարտավոր են միանալ և պետականաշինության զարգացման օրակարգ ձևավորել»
Advertisement 1000 x 90

Հովհաննես Ավետիսյան. «Բոլոր կարող և գրագետ մարդիկ պարտավոր են միանալ և պետականաշինության զարգացման օրակարգ ձևավորել»

Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքում գրել է.

«ԵՊՀ-ում կայացած հանդիպմանը, «Տնտեսական հեղափոխության» մասին անդրադարձ կատարելով, Ն. Փաշինյանը ասում է հետևյալը:

Մեր տեսլականն է բարձր աշխավարձերի քաղաքականությունը: Սրա համար ներդնելու ենք համահարթ եկամտային հարկման համակարգ, որը կխրախուսի բարձր որակավորման աշխատուժը և կրթությունը:

Ավելի անբովանդակ ու դատարկ տեսլական չէր կարելի մտածել: Ցավոք, սա է մեր ներկա կառավարման համակարգի և իշխանության եկած քաղաքական ուժի ներուժը, ինտեկելտը, կարողություններն ու մտահորիզոնը:

Մտքով ու գաղափարով թույլն ու տկարը երկրի զարգացման համար պատասխանատվություն է ստանձնել:
Միտք ու գաղափար, գիտելիք ու կարողություն ունեցող, նաև նպատակասլաց ու սկզբունքային ցանկացած մարդու համար սա պետք է ամոթալի լինի: Ամոթալի, քանի որ մեր բոլորիս պատասխանատվությունն է նաև, երբ երկիրը ղեկավարում է ոչ թե գրագետը և ունակը, այլ մտքով թույլն ու ապիկարը:

Հերթական անգամ ասում եմ, բոլոր կարող և գրագետ մարդիկ պարտավոր են միանալ և պետականաշինության զարգացման օրակարգ ձևավորել: Այլընտրանքը միջակությանը համակերպվելը կամ արտագաղթելն է»:



Նման նյութեր