ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը 2018-ին ստացել է 22 միլիոնի նվիրատվություն. ևս մեկ քեռի. hraparak.am
Advertisement 1000 x 90

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը 2018-ին ստացել է 22 միլիոնի նվիրատվություն. ևս մեկ քեռի. hraparak.am

Հայաստանի զինցված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը 2018 թ․ հայտարարատու պաշտոնատար անձի գույքի, եկամուտներ և փոխակապակցված անձանց տարեկան հայտարարագրում տարեվերջին նշել է 22 միլիոն 250 հազար դրամանոց բնակարան, որը 2018-ի սկզբին չի ունեցել։ Ստացել է նաև 22 միլիոն 250 հազար դրամի նվիրատվություն կամ օգնության կարգով ստացված գույք։ Փաստորեն, նա էլ երևի հարուստ և առատաձեռ քեռիներ ունի։

Որպես դրամական միջոցներ հայտարարագրել է 1 միլիոն 950 հազար դրամ և 3000 ամերիկյան դոլար՝ տարվա սկզբին, 4 միլիոն 980 հազար դրամ և 3000 դոլար՝ տարվա վերջին։ Աշխատանքի վարձատրության կամ դրան հավասարեցված դրամական միջոցների չափն էլ կազմել է 9 միլիոն  581 հազար դրամ։

hraparak.am



Նման նյութեր