Ոստիկանությունը ուսումնասիրությունների արդյունքում սպառնալիքի հատկանիշներ չի հայտնաբերել «Politik.am» կայքի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազիին հասցեին համացանցում կատարված գրառումներում։Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցվաորության դեմ պայքարի գլխավոր վարչությունից։
Հիշեցնենք, որ «Politik.am» կայքի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազին մարտի 20-ին հայտարարել էր իր եւ իր ընտանիքի անդամների նկատմամբ ճնշումների, ոստիկանության ֆեյսբուքյան «ֆեյքերի» կողմից հնչեցված սպառնալիքների մասին: Խմբագրի դիտարկամբ` սպառնալիքներն սկսվել են ոստիկանապետի մասին հրապարակումներից հետո` կատարվածը գնահատելով որպես ճնշում իր մասնագիտական գործունեության վրա: Մարտի 21 -ին ոստիկանությունը պաշտոնապես հայտարարեց, որ ահազանգի հետքերով ուսումնասիրություն են սկսել:
«Փաստինֆո»-ն գրավոր հարցմամբ դիմեց ՀՀ ոստիկանություն` խնդրելով պարզաբանել, թե ուսումնասիրությունն ինչ ընթացակարգով է իրականացվել, արդյոք իրեն ու իր ընտանիքի անդամներին սպառնալու մասին խմբագրի հայտարարությունները դիտարկվել են որպես հաղորդում հանցագործության մասին եւ նյութեր նախապատրաստվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածով սահմանված կարգով: Եթե այո, ապա նյութերի նախապատրաստման արդյունքում հարուցվե՞լ է քրեական գործ, թե՞ ոչ` նկատի ունենալով, որ նյութերի նախապատրաստման համար սահմանված 10-օրյա ժամկետը լրացել է: Հարուցվելու դեպքում խնդրել էինք տեղեկացնել նաեւ թե որ հոդվածով է հարուցվել, իսկ եթե մերժվել է,ապա որ հիմքով:
Ամբողջությամբ՝ pastinfo.am