
Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանի ֆեյսբուքյան էջը կրկին անհասանելի է:
Հիշեցնենք, որ Մանուկյանը Հայաստանում տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո փակեց իր ֆեյսբուքյան էջն ու բացեց նոր էջ: Նոր բացված էջը նա փակեց, երբ էջում գրառում հայտնվեց՝ ուղղված Աջափնյակի թաղապետին: Այն ժամանակ Մանուկյանը հայտարարեց, որ իր հեռախոսը գողացել են: Հարկ է նշել, որ մինչ այսօր ինֆորմացիա չկա՝ նա դրա համար դիմե՞լ է ոստիկանություն, թե՝ ոչ:
Իսկ թե ինչի համար է նախկին ակտիվիստ, ներկա պաշտոնյան այս անգամ փակել էջը, հետևությունները թողնում ենք յուրաքանչյուրին: