Բագրատյանը փոխմարզպետին «Բերիա», «գործ տվող» է անվանել, տեսանյութը տեսել եմ․ պատգամավոր. 24news.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Բագրատյանը փոխմարզպետին «Բերիա», «գործ տվող» է անվանել, տեսանյութը տեսել եմ․ պատգամավոր. 24news.am

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը խորհրդարանում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ մանրամասներ է պատմել Քաղաքացու օրը Սերգեյ Բագրատյանի մասնակցությամբ միջադեպից։

«Չգիտեմ՝ ի՞նչ հիմքերով է հերքում պարոն Բագրատյանը։ 13 տարեկանից հետո դեռահասության խնդիրները հաղթահարել եմ, շատ պատասխանատու եմ վերաբերում իմ խոսքերին և գիտեմ՝ ինչ ուժ ունի խոսքը։ Երբեք չէի ասի նման բաներ, եթե չտեսնեի իմ աչքով, իսկ տեսանյութերը ես տեսել եմ, ինչը հրապարակելու իրավունք չունեմ, բայց տեսել եմ պարոն Բագրատյանի պահվածքը», – ասել է պատգամավոր Քրիստինե Պողոսյանը։

24News-ի լրագրողի հարցին՝ ի՞նչ պահվածք ուներ, ի՞նչ էր անում պարոն Բագրատյանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը ներկայացրել է դեպքի մանրամասները։

24news.am