
Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Եթե երևանցիները չիմանային, որ Ռուսաստանի վարչապետ Մեդվեդևը Երևան է ժամանում, «գայիշնիկներն» առավոտից իրենց բարձրախոսներով անընդհատ հիշեցնում են այդ մասին: Հայ-ռուսական հարաբերությունները հարկ է «ռեստարտ» անել, սակայն առանց հեղափոխական ցնցումների, ինքնագործունեության և անակնկալների: Հայաստանի արտաքին քաղաքական, տնտեսական, ազգային անվտանգության ոլորտներում Ռուսաստանին փոխարինող չկա և առաջիկա տարիներին էլ չի լինի: Բայց դա չի նշանակում, որ մեզ լոկ ֆորպոստի տեղ պետք է դնեն»: