Սինգապուրի իշխանությունները սահմանափակումներ կմտցնեն Համացանցում
Advertisement 1000 x 90

Սինգապուրի իշխանությունները սահմանափակումներ կմտցնեն Համացանցում

Սինգապուրի կառավարությունը սահմանափակումներ կմտցնի Համացանցի օգտատերերի համար, որպեսզի արտահայտվելու ազատությունը պաշտպանի եւ կեղծ տեղեկավտության տարածումը կանխի դեռ մինչեւ այն պահը, երբ այն կկարողանա լուրջ վնաս հասցնել հասարակությանը: Ապրիլի 29-ին տեղական մամուլում հրապարակված եւ հեռուստատեսությամբ ցուցադրված հարցազրույցում այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Լի Սյան Լունը:

«Մենք պետք է մտցնենք համապատասխան սահմանափակումներ, որոնք կպաշտպանեն խոսքի ազատությունը, մարդկանց թույլ կտան տեղեկատվություն, սեփական կարծիք փոխանակել իրավական դաշտում»,- մեջբերում է վարչապետի խոսքը The Straits Times թերթը:

Ըստ որում նա ընդգծել է, որ «գոյություն չունի հասարակություն, որտեղ լինի խոսքի բացարձակ, անվերահսկելի ազատություն»: «Թե՛ ԱՄՆ-ը, թե՛ Եվրոպայի երկրները, մասնավորապես, Գերմանիան, նույնպես պայքարում են կեղծ տեղեկատվության տարածման խնդրի դեմ»,- ասել է Լի Սյան Լունը:

Նա նաեւ պատմել է, որ, վերջերս անցկացված հասարակական կարծիքի հարցման համաձայն՝ բնակիչների մոտավորապես 80 տոկոսը վստահություն է հայտնել ստահոդ տեղեկատվությունը ճանաչելու ունակության հարցում: Սակայն կատարված գիտափորձը ցույց է տվել, որ նրանց սոսկ 10 տոկոսն է կարողացել դա անել:



Նման նյութեր