Երևանը միացել է «Գեորգիևյան ժապավեն» ակցիային
Advertisement 1000 x 90

Երևանը միացել է «Գեորգիևյան ժապավեն» ակցիային

Երևանը միացել է «Գեորգիևյան ժապավեն» ակցիային: Մեկնարկը տրվել է Ռուս-հայկական երիտասարդական միության կողմից՝ Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի աջակցությամբ:

Ակցիան անց է կացվում Հայրենական Մեծ պատերազմում Խորհրդային զորքերի Հաղթանակի 74-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում:

Ռուս-հայկական երիտասարդական միության ակտիվիստներն ու կամավորներն անցորդներին և վարորդներին բաժանել են ժապավեններ, ինչպես նաև թռուցիկներ՝ «Գեորգիևյան ժապավեն»-ի պատմության մասին:

«Մենք միացել ենք այս ակցիային 2016 թվականին և ավանդաբար Հայաստանում տալիս ենք մեկնարկը: Երևանում ավելի քան հազար ժապավեն ենք բաժանել և ակցիան կշարունակվի մինչև մայիսի 9-ը: Մարզերում ժապավենները բաժանելու են ՌՀԵՄ-ի մարզային բաժանմունքները»,- ասել է Ռուս-հայկական երիտասարդական միության նախագահ Ռաֆայել Պողոսյանը:

Միջոցառումն անց է կացվել «Պապիս Հաղթանակը՝ իմ Հաղթանակն է», «Կապի՛ր, եթե հիշում ես», «Ես հիշում եմ, ես հպարտանում եմ», «Մենք Մեծ Հայրենական պատերազմի ժառանգներն ենք», «Շնորհակալ եմ պապիս հաղթանակի համար» կարգախոսների ներքո:

Նախատեսվում է, որ ակցիան կիրականացվի աշխարհի ավելի քան 90 երկրում:

Ապրիլի 25-ին «Գեորգիևյան ժապավեն» ակցիան մեկնարկել է Ռուսաստանում:



Նման նյութեր