Ալեքսանդր Սարգսյանը վերադարձել է Հայաստան. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Ալեքսանդր Սարգսյանը վերադարձել է Հայաստան. armeniasputnik.am

Սերժ Սարգսյանի եղբայրը վերադարձել է նախաքննական մարմնի պահանջով՝ քննչական գործողություններին մասնակցելու համար։

ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը` Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանը վերադարձել է Հայաստան։

Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՀՀ ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը։

«Նախաքննական մարմնի պահանջով՝ քննչական գործողություններին մասնակցելու համար Ալեքսանդր Սարգսյանը վերադարձել է Հայաստան»,–ասաց Գալստյանը։

Հիշեցնենք, որ մարտի 22–ին ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը ասել էր, որ Ալեքսանդր Սարգսյանը, Հայաստանից մեկնել է քննչական մարմնի թույլտվությամբ։«Այո, ՀՀ տարածքը լքել է մեր գիտությամբ և ստորագրություն է տվել, որ առաջին իսկ պահանջի դեպքում կժամանի Հայաստան։ Այս պահին նման պահանջ չկա, բայց քննչական բաժինը մշտապես գտնվում են կապի մեջ փաստաբանների հետ։ Հենց որ նման անհրաժեշտություն լինի, կդիմեն, և խնդիր չի լինի»,– ասաց Վանեցյանը։Հիշեցնենք` նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի խարդախության մեջ։

armeniasputnik.am