
Քաղաքական մեկնաբան Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Շատ խոսուն փաստ է. Ադրբեջանը Հայաստանի սահման՝ Տավուշում ավտոճանապարհ է գնդակոծում ՌԴ վարչապետ Մեդվեդևի Հայաստան ժամանելու օրը։ Այն Մեդվեդևի, որի գազպրոմյան էլիտան ծնեց Արցախի «կարգավորման» ռուսական պլանն տարածաշրջանը տարավ 2016-ի ապրիլյան պատերազմին, և մի բան էլ մեկ տարի առաջ ուզում էր Հայաստանում իշխանությունը վերցնել։ Հիշում ու հասկանում ենք ամեն ինչ»: