Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այս նամակն ուղղեցի նաև քաղաքապետարանի էջին ու վայրկյան չանցած պատասխանեցին այս նախադասությամբ․ «Հարգելի՛ Անահիտ Բախշյան, շնորհակալություն նամակի համար։ Նամակների ծանրաբեռնվածության պատճառով հնարավոր է Ձեր նամակին պատասխանենք մի փոքր ուշ։ Ինչպես նաև խնդրում ենք նամակը գրել հայատառ։ Հարգանքով՝ Երևանի քաղաքապետարանի սոց․մեդիայի պատասխանատու»:
Այս նախադասությունը կրկնվում է ցանկացած հարցի դեպքում և անցնում են օրեր, շաբաթներ, բայց ոչ մի գործնական և կոնկրետ պատասխան չի լինում, ռոբոտը հրաշալի է աշխատում։
Երևանի հարգելի քաղաքապետ
Աղբահանության վիճակը չի կարող շտկվել քանի դեռ աղբի գումարների հավաքագրման միասնական էլեկտրոնային համակարգ չի գործում, քաղաքացիների հետ պայմանագրեր չեն կնքվում։ Անձամբ հունվարից աղբի գումար չեմ վճարել, որովհետև նախկինում համատիրություններն էին դա անում, իսկ այս ամիսների ընթացքում ոչ մեկն այդ գործը չի արել։
Ձեր օրոք այդ գործընթացը վերցրեցիք համատիրություններից ու տվեցիք վարչական շրջաններին, մի քանի հարյուր մարդ աշխատանքից զրկվեց, գիտե՞ք, որ նրանցից շատերը հունվարին էլ են աշխատել, բայց մինչ օրս այդ ամսվա աշխատավարձը չեն ստացել։
Վարչական շրջանները, ավելի կոնկրետ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հայտնի չէ, թե ո՞վ է այդ գործն անում։ Ինձ մի հաշվեհամար են տվել, որին փոխանցելու համար պիտի անպայման փոստ գնալ կամ idram-ի միջոցով փոխանցել։ Մի՞թե հնարավոր չէ կոմունալ վճարների հետ նույնպես աղբահանության համար վճարումն անել։ Սպասում ենք վճարումների քաղաքակիրթ ձևին»։
Այս նամակն ուղղեցի նաև քաղաքապետարանի էջին ու վայրկյան չանցած պատասխանեցին այս նախադասությամբ․" Հարգելի՛ Անահիտ…
Gepostet von Անահիտ Բախշյան am Montag, 29. April 2019