«Մի հատ խորացեք՝ ինչքան անպատասխանատու հայտարարություններ են սկսել հնչել իշխող թիմի շուրթերից»
Advertisement 1000 x 90

«Մի հատ խորացեք՝ ինչքան անպատասխանատու հայտարարություններ են սկսել հնչել իշխող թիմի շուրթերից»

Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իսկ հիմա լուրջ. Եթե պաշտոնյան ում ֆբ էջից սպառնալիքներ և ԱԱԾ նկատմամբ անվստահություն սերմանող գրառումներ էին հրապարակվում, կրկին հայտարարի, որ իր հեռախոսը գողացել էին, ապա պարտադիր կերպով պետք է քրեականա գործ հարուցվի:

Այդ գործի վարույթը, անշուշտ, պետք է իրականացնի ԱԱԾ-ն, քանի որ եթե հիմք ընդունենք Արամ Մանուկյանի ասածը, ստացվում է, որ ինչ որ ուժեր միտումնավոր գողացել են իր՝ հեռախոսը նրա՝ պաշտոնյայի ֆբ օգտահաշվի միջոցով փորձել են վարկաբեկել մեր պետության ուժային կառույցներից մեկը, որի ենթակայության տակ օրինակ՝ սահմանապահ զորքերն են:

Սա միգուցե մեր հակառակորդ երկրի հատուկ ծառայությունների գործողությունն է, որի նպատակը պետական ինստիտուտներ վարկաբեկելն է:
Բայց չէ, մի հատ խորացեք՝ ինչքան անպատասխանատու հայտարարություններ են սկսել հնչել իշխող թիմի շուրթերից: Արդեն ալարում են նորմալ սուտ խոսեն»:

Իսկ հիմա լուրջ.Եթե պաշտոնյան ում ֆբ էջից սպառնալիքներ և ԱԱԾ նկատմամբ անվստահություն սերմանող գրառումներ էին…

Gepostet von Narek Malyan am Montag, 29. April 2019