«Տեղական ինքնակառավարման մարմինները ձեռք են բերել պատգամավորների նամակներին չպատասխանելու պրակտիկա»․ Անի Սամսոնյան
Advertisement 1000 x 90

«Տեղական ինքնակառավարման մարմինները ձեռք են բերել պատգամավորների նամակներին չպատասխանելու պրակտիկա»․ Անի Սամսոնյան

ԱԺ «Լույս» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրեց իր տարեկան զեկույցը և Տեղեկատվության ազատության վերաբերյալ թեմայի շրջանակում նշեց, որ 2018-ին 2017-ի համեմատ երկու անգամ և 2016-ի համեմատ 3 անգամ ավելի շատ պետական մարմինները չեն պատասխանում լրագրողների և քաղաքացիների դիմումներին և հարցումներին: Պետք է նշեմ, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները ձեռք են բերել ոչ միայն քաղաքացիների և լրագրողների, այլև պատգամավորների նամակներին չպատասխանելու պրակտիկա: Եվ ցանկացած արդարացում ռեսուրսների և ժամանակի սակավության վերաբերյալ ընդունելի չեն, որովհետև դա խոսում է համակարգի անկազմակերպ և փնթի աշխատանքի մասին: Այս պահին ունեմ նամակներ, որոնք անպատասխան են մնացել կառավարության, մի շարք գերատեսչությունների և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից և եթե նրանք ինձ սեղմ ժամկետում, օրինակ, 1 շաբաթում չպատասխանեն, ես կկազմեմ սև ցուցակ և կհրապարակեմ բոլոր գերատեսչություններին:

Հ․Գ․ Կառավարության 2018-ի տարեկան զեկուցման ժամանակ ես հարց ուղղեցի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կարծում էի, որ հարցը զգոնության ազդակ կլինի, բայց սխալվեցի: Ինչևէ սիրով դեռ կսպասեմ իմ ժամկետանց նամակների պատասխաններին»:



Նման նյութեր