«Մի քիչ շատ չե՞ն կրիմինալն ու խուլիգանները կենտրոնացել ԲՀԿ-ում»․ Հովսեփ Խուրշուդյան
Advertisement 1000 x 90

«Մի քիչ շատ չե՞ն կրիմինալն ու խուլիգանները կենտրոնացել ԲՀԿ-ում»․ Հովսեփ Խուրշուդյան

«Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական (դե էլ ուրիշ որտեղի՞ց պետք է լիներ) Նաիրա Զոհրաբյանը երկու պաշտոնյաների՝ պատգամավորի ու փոխմարզպետի հրապարակային թամաշայի մասին, փաստորեն ասում է, թե բա երկու տղամարդ եք, կարող ա իրար քֆրտեք էլ, խփեք էլ, բա ոնց, բա էդ ա տղամարդկությունը, թե չէ «մասնավոր խոսակցությունը» ձայնագրելը որս ա, բա ամո՞թ չի, հո գործ տվո՞ղ չեք: Վարագույր…

Հ.Գ. Մի քիչ շա՞տ չեն կրիմինալն ու խուլիգանները կենտրոնացել ԲՀԿ-ում: Էն օրը Վարդանիկը, հիմա՝ ոմն Սերգեյ Բագրատյան: Ու սա խմբակցությունում տոն տվողներն են: Ու նրանց անվերապահ պաշտպանում է խուլիգանությունը տղամարդկության հետ խառնող Նաիրա Զոհրաբյանը: Ակնհայտ է, որ այս խմբակցությունում անառողջ մթնոլորտ է տիրում: Ոնց որ թե դուք ոչ թե բարգավաճ Հայաստան եք ուզում կառուցել, այլ՝ բարգավաճ Պակիստան: Է, մի հատ էլ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկեք՝ ոստիկանությունը ցրելու ու թաղային հեղինակություններին երկրում կարգուկանոն հաստատող նշանակելու մասին: Մի քանի ադեկվատ պատգամավորներին ու մասնագետներին հանած՝ ԲՀԿ-ն դարձել է հին Հայաստանի պատվիրակությունը Նոր Հայաստանի Ազգային ժողովում»:



Նման նյութեր