Համացանցում մեծ արձագանք է ստացել «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի՝ նախկինում ՀՀԿ անդամ լինելու տեղեկությունները: Պապոյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում հերքել է տվյալ տեղեկությունները՝ նշելով, որ ինքը ֆիկտիվ է անդամակցել ՀՀԿ-ին և մինչև 2007 թվականը:
ArmDaily.am-ին ՀՀԿ-ից փոխանցեցին, որ Գևորգ Պապոյանը ՀՀԿ-ին անդամակցել է Էդուարդ Շարմազանովի խնդրանքով.«Պապոյանի հայրիկը Շարմազանովի դասախոսն է եղել և վերջինս է խնդրել, որպեսզի Պապոյանին ընդունեն կուսակցություն»: Պապոյանի այն խոսքերը, թե ինքը մինչև 2007-ն է անդամակցել ՀՀԿ-ին, չեն համապատասխանում իրականությանը.«2008-ին դեռ Լևոն Տեր-Պետրոսյանի տան դիմաց անցկացվող պիկետներին նա մասնակցում էր և դրանք ապացուցող նկարներ կան: 2009 թվականին էլ Պապոյանը Տնտեսագիտական համալսարանի կառավարման խորհրդի անդամ է եղել, որտեղ իր պիջակին փակցված է ՀՀԿ-ի նշանը»:
ՀՀԿ-ից մեզ փոխանցեցին, որ Պապոյանը դուրս չի եկել կուսակցությունից. «Երբ կուսակցությունն իմացել է, որ Գևորգ Պապոյանը «Իմ քայլը» դաշինքով ընտրվել է որպես պատգամավոր, նրան հանել են կուսակցականների շարքերից»:
Շուտով ArmDaily.am-ին կտրամադրեն նաև Գևորգ Պապոյանին կուսակցությունից հեռացնելու որոշումը: