Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ուզում եմ մինչև իրավական ընթացակարգով հարցը լուծելու քայլեր ձեռնարկելը խնդրանքով դիմել ԲՀԿ խմբակցության պատգամավոր ընկերներիս, որպեսզի իրենց գործընկեր Գևորգ Պետրոսյանին կոռեկտության մի քանի դաս տան։ Ինչպես կասեր դասականը, մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք։ Զսպեք ձեր ծաղրածուին, ընկերներ ։)
Ինչ վերաբերվում ա մեր դիմումին, ապա ես ցավում եմ, որ Ծառուկյանը իր հենց առաջին ելույթներից մեկում (եթե ոչ առաջինում) հանցանքի մասին ողջամիտ կասկած առաջացնելու համար ավելի քան բավարար նյութ տվեց։ Մեր խնդիրը անձերը չեն, այլ պետական շահը, որը թելադրում ա՝ բիզնեսը պետք ա շա՛տ հստակ տարանջատվի քաղաքականությունից։ Կա իրավական ընթացակարգ, որին մենք խստորեն հետևում ենք։ Առաջարկում ենք օգտվել հանգամանքից, որ էս ամենը խաղաղ պայմաններում ա տեղի ունենում։ Եթե ապօրինի կուտակված սեփականության հարցը չլուծվի, ապա մտահոգություն կա, որ հարցը կլուծվի բռնի ճանապարհով։ Մենք այդպիսի զարգացումներ չենք ուզում»։
Ուզում եմ մինչև իրավական ընթացակարգով հարցը լուծելու քայլեր ձեռնարկելը խնդրանքով դիմել ԲՀԿ խմբակցության պատգամավոր…
Gepostet von Suren Sahakyan am Montag, 29. April 2019