Այսօր՝ ապրիլի 30-ին, ՀՀ Պետական վերաhսկողության ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանի մամուլի ասուլիսի ընթացքում AntiFake.am-ի լրագրողի այն հարցին, թե ցուցադրված լուսանկարում ի՞նչ ապրանքանիշի կոստյում և փողկապ է նա կրում, և որքա՞ն է դրա շուկայական արժեքը, Դավիթ Սանասարյանը հետևողականորեն խուսափեց պատասխանել, ինչում նրան օգնեցին Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան գրասենյակի կողմից ֆինանսավորվող ասուլիսի կազմակերպիչներն ու նրա փաստաբանները։
Նախ նշենք, որ ցուցադրված լուսանկարում Դավիթ Սանասարյանը փորձագետների պնդմամբ կրում է Stefano Ricci իտալական թանկարժեք բրենդի կոստյում, որի արժողությունը մոտ 3 միլիոն դրամ է, իսկ փողկապի արժեքը գնահատվում է մոտ 150-200 հազար ՀՀ դրամ։ Այս տեղեկությունը Դավիթ Սանասարյանը չհերքեց, ինչից կարող ենք ենթադրել, որ այն հիմնավոր է։
Իսկ այն հարցին, թե արդյո՞ք կեղծ է լուսանկարում առկա կոստյումը՝ Սանասարյանը պատասխանեց. «Ես կեղծ բաներ չեմ կրում»։
Պետք է նշենք, որ սա Դավիթ Սանասարյանի միակ թանկարժեք կոստյումը չէ, և փորձագետների պնդմամբ տարբեր լուսանկարներում Սանասարյանին կարող ենք գտնել տարբեր բրենդների թանկարժեք հագուստով։
Անհրաժեշտ է նշել, որ Սանասարյանն իր եկամուտներով և նախկին պետական պաշտոնյայի իր աշխատավարձով չէր կարող իրեն թույլ տալ շքեղ բրենդային հագուստ։ Ուստի հարց է առաջանում, թե ինչպե՞ս է Սանասարյանը ձեռք բերել իր այս և մյուս բրենդային կոստյումները, ի՞նչ միջոցներով կամ ո՞վ է նվիրել։
Բոլոր դեպքերում այս հարցում առկա են կոռուպցիոն մեծ ռիսկեր, որոնք ուսումնասիրության և պարզաբանման կարիք ունեն, ինչը պետք է հայտնվի նաև իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում։
Հիշեցնենք, որ Դավիթ Սասասարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1 մասով՝ պաշտոնական դիրքի չարաշահում։ Նրա լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են։