
2019 թ-ի ապրիլի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 34 առաջատար լրատվական կայք։
Նշված ժամանակահատվածում հայտարագրել է 97 հոդված, որոնցից 18-ը եղել է բացասական, 1-ը դրական, 78-ը՝ չեզոք։
Աժ փոխխոսնակի մասին դրական հոդվածները գրեթե բացակայում են։ Մշտադիտարկման արդյունքում պարզ է դառնում, որ Լենա Նազարյանը լրատվականների համար անհետաքրքիր է՝ տասը օրվա ընթացքում ընդամենը 97 հոդված է հավաքագրվել։ Բացասական հոդվածների մեծ մասն էլ կապված է Լենա Նազարյան – Գևորգ Պետրոսյան բանավեճի հետ։ Ըստ Գևորգ Պետրոսյանի, Լենա Նազարյանը հեգնել է իրեն, և վերջինիս բանավեճի է հրավիրել։ Քաղաքական կուսակցությունների մեջ միջանձնային նման բախումներն արդի են դառնում։