«Ասողին լսող էր պետք»․ Էդուարդ Շարմազանով
Advertisement 1000 x 90

«Ասողին լսող էր պետք»․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ուղիղ մեկ տարի առաջ ՀՀ Ազգային ժողովը 45 կողմ և 55 դեմ ձայներով Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում: Մեկ տարին բավարար է՝ բացահայտելու, որ երկիր կառավարելն ու հանրահավաքներում ելույթ ունենալն իրար հետ կապ չունեն: Ավելին, այսօրվա որոշ պսեվդոընդդիմադիրներին հիշեցնեմ, որ միակ ուժը, ով չսատարեց և կողմ չքվեարկեց մայիսի մեկին Փաշինյանի թեկնածությանը, հանրապետականն էր: Բայց ասողին լսող էր պետք:

Հ.Գ. Պատմությունը դաժան է և անողոք թե՛ քաղաքական պայքարն ատելության վերածողների, և թե՛ քաղաքական կոնֆորմիստների ու գաստրոլյորների նկատմամբ»:



Նման նյութեր