«Պարո՛ն Վանեցյան, ես Ձեզ լուրջ էի վերաբերվում». Մարինա Խաչատրյան
Advertisement 1000 x 90

«Պարո՛ն Վանեցյան, ես Ձեզ լուրջ էի վերաբերվում». Մարինա Խաչատրյան

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախկին անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱՀԱԶԱՆԳՈՒՄ ԵՄ և ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ

2019 թվականի մարտի 22-ին հաղորդում եմ ներկայացրել ԱԱԾ` Գարդասիլ – 4 պատվաստանյութի կիրառման ապօրինությունների և ազգային անվտանգությանը սպառնացող գրանդային ծրագրի վերաբերյալ։

Արդեն անցել են օրենքով սահմանված բոլոր ժամկետները, սակայն ԱԱԾ-ն չի իրականացրել իր պարտականությունները։
Սա համարում եմ անձամբ պարոն Վանեցյանի բացթողումն ու ամոթը։

Միաժամանակ, ստանում եմ ահազանգեր ՀՀ բոլոր մարզերից, այդ թվում` Երևանից։ Բոլոր պոլիկլինիկաներից ակտիվ կանչում և պատվաստում են մեր 14 տարեկանից բարձր երեխաներին։ Այս գործընթացին են լծվել նաև դպրոցները։

Փաստորեն ՀՀ ԱՆ-ն գաղտնի կատարում է ապազգային այդ ԳՐԱՆԴԻ պահանջները, իսկ ԱԱԾ-ն, որը պարտավոր է ապահովել մեր ազգային անվտանգությունը, դարձել է նրա լուռ հանցակիցը։

Ես շատ վատ եմ վերաբերվում (մեղմ ասած) ցանկացած մարդու, կազմակերպության կամ կառույցի, որը պատրաստ է ճնշումների կամ ֆինանսական շահագրգռվածության արդյունքում վաճառել իր ազգը։

Հայտնում եմ, որ չեմ ընկրկելու և դիմելու եմ բոլոր իրավապահ կառույցներին, լինելու եմ հետևողական ու պահանջատեր։

Պարո՛ն Վանեցյան, ես Ձեզ լուրջ էի վերաբերվում …»:



Նման նյութեր