
Factor.am-ի տեղեկություններով 2008 թվականի Մարտի 1-ի գործով հարցաքննվողների շարքում է նաև ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության նախկին պետ Աշոտ Գիզիրյանը։ Գիզիրյանը մեզ հետ զրույցում ո՛չ հաստատեց, ո՛չ հերքեց տեղեկությունը, ասաց՝ դիմեք ՀՔԾ-ին։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ առաջիկայում Գիզիրյանի մասնակցությամբ առերեսումներ պիտի տեղի ունենան։ Հիշեցնենք, որ Մարտի 1-ի քրեական գործի անջատված մասն ուղարկվել է դատարան։ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը մակագրվել է դատավոր Վարդան Գրիգորյանին։